ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների է ձգտում. Ստոլտենբերգ

Յենս Ստոլտենբերգ. Արխիվային լուսանկար
Վերջին շրջանում Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի տեղեկատվական հիստերիան շռայլորեն պատված է ստով և ֆեյքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերույունների է ձգտում և Եվրոպայում նոր զինված հակամարտություն չի ցանկանում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերությունների ենք ձգտում, շատ անգամ եմ եղել Ռուսաստանում, գիտեմ, որ Ռուսաստանը հզոր երկիր է, և ես Մոսկվա, Մուրմանսկ և ՌԴ այլ քաղաքներ այցելության մեծ փորձ ունեմ», – ասել է նա «Էխո Մոսկվիի» եթերում։

Ստոլտենբերգն ասել է, որ անձամբ է պատրաստ պայմանավորվել Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ։
«ՆԱՏՕ–ն պաշտպանողական միություն է, մենք Ռուսաստանի համար վտանգ չենք ներկայացնում։ Իհարկե իրավացի եք` ՆԱՏՕ–ն այսօր ավելի լայնածավալ է, քան 90-ականներին և սառը պատերազմի վերջում», – ասել է նա։
Միևնույն ժամանակ նա կարծում է, որ ստեղծված իրավիճակին հանգեցրին «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները`սկսած 2014 թվականից»։

Պատերազմ չենք ուզում, բայց սպառնում ենք

Հայտարարելով, որ ՆԱՏՕ–ն Եվրոպայում նոր զինված հակամարտություն չի ցանկանում` ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը, սակայն նշել է, որ հավանական է` ՆԱՏՕ–ի զինվորներին դաշինքի «արևելյան հատվածներ» տեղափոխեն։
«Որքան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի կողմից ավելի շատ ագրեսիա տեսնենք, այդքան ավելի շատ ՆԱՏՕ–ի զորք կտեղափոխենք ՆԱՏՕ–ի արևելյան հատվածներ` մեր կազմակերպության անդամների տարածքներ», – հայտարարել է Ստոլտենբերգը։
Լարվածություն ստեղծելու մեջ Ռուսաստանին մեղադրելու քաղաքականությունը շարունակելով` գլխավոր քարտուղարը ներկայացրել է վատագույն սցենարը։

«Բոլոր տարբերակներին պատրաստ ենք։ Աշխատում ենք քաղաքական որոշումը, լավագույն սցենարը իրագործելու վրա, սակայն նաև վատագույնին ենք պատրաստ` նոր զինված հակամարտությանը, նրան, որ Ռուսաստանը կրկին ռազմական ուժ կկիրառի Ուկրաինայի դեմ... Ռուսաստանին դեէսկալացիայի, լարվածությունը թուլացնելու, բարեխիղճ աշխատանքի, քաղաքական երկխոսության կոչ ենք անում։ Դա լավագույնն է ռուս ժողովրդի, ՆԱՏՕ–ի երկրների, մեզ բոլորիս համար։ Չեմ շահարկի հնարավորությունները, բայց Ռուսաստանն ընտրություն ունի», – ընդգծել է գլխավոր քարտուղարը։

Դաշինքը «մտահոգված է» Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ
«Մենք Ռուսաստանի և Չինաստանի մերձեցում ենք նկատում, նրանք համատեղ զորավարժություններ են անցկացնում, միասին հանդես են գալիս ՄԱԿ–ի ԱԽ–ում... Դա իհարկե մտահոգությունն ավելացնում է», – ասել է Ստոլտենբերգը` առցանց կոնֆերանսին ելույթ ունենալիս։
Գլխավոր քարտուղարի խոսքով` Ռուսաստանն ու Չինաստանը «չեն կիսում ՆԱՏՕ–ի երկրների ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա կառուցած աշխարհակարգի արժեքները»։ «Դա մտահոգության տեղիք է տալիս, երկու երկրները մերձենում են քաղաքական առումով և ռազմական ոլորտում», – հավելել է նա։
Ստոլտենբերգը համոզված է, որ նման իրավիճակը ՆԱՏՕ–ի միասնությունն էլ ավելի կարևոր է դարձնում։
ՌԴ–ի և արևմտյան երկրների հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում և Ղրիմի (մտել է Ռուսաստանի կազմի մեջ 2014 թվականին թերակղզում տեղի ունեցած հանրաքվեից հետո) շուրջ առկա իրավիճակի պատճառով։ Արևմուտքը, մեղադրելով ՌԴ–ին միջամտելու մեջ, նրա դեմ պատժամիջոցներ կիրառեց, Մոսկվան պատասխան միջոցներ ընդունեց, ներմուծումը փոխարինելու ուղի բռնեց և հայտարարեց, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չէ։ Ռուսաստանը նաև հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության կողմ չէ և կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերի առարկա չի հանդիսանում։
«Պարզապես աղետալի կլինի»․ Մեդվեդևը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ–ի միջև հնարավոր պատերազմի մասին
Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի ենթադրյալ «ագրեսիվ գործողությունների» աճի առնչությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները` հայտարարելով, որ որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի, իսկ «ՌԴ–ի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ, ռուսական սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ–ի ռազմական տեխնիկա տեղակայելու համար։ ՌԴ ԱԳՆ–ում ավելի վաղ նշել էին, որ «ռուսական ագրեսիայի» մասին Արևմուտքի հայտարարությունները և դրանից Կիևին պաշտպանվելու հարցում օգնելու հնարավորությունը և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սեփական տարածքի սահմաններում զորքը տեղափոխում է իր հայեցողությամբ։ Ըստ նրա` դա որևէ մեկին չի սպառնում և որևէ մեկին չպետք է մտահոգի։