ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ ՌԴ-ն չի ծրագրում ներխուժել Ուկրաինա

Կիևն ու Արևմուտքը վերջին ամիսներին մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբրև թե ուժեղացման կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ Ռուսաստանը «չի պատրաստվում ներխուժել» Ուկրաինա, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Euractiv կայքի աղբյուրին։
Ինչպես հայտնում է կայքը, «ՆԱՏՕ-ի աղբյուրի գնահատմամբ՝ Ռուսաստանը ներխուժում չի ծրագրում»։ Դրա համար հարկավոր են ռազմական հնարավորություններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք իբր «ներկայումս ծավալված են» Ուկրաինայի սահմանների մոտ։
Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն․ Լավրովը որոշ փակագծեր է բացել
Միաժամանակ աղբյուրը նշել է, որ այս իրավիճակի շուրջ «գոյություն ունեն լարվածության նվազման տարբերակներ արդեն վաղը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում և որևէ մեկին չպետք է անհանգստացնի։ Իսկ ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը ոչ մի առիթ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար: