Մադրիդում տղամարդը 2 անգամ կողոպտել է նույն բանկը

Տղամարդը բանկ է մտել դիմակով ու կարմիր ձեռնոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը կասկածվում է բանկ կողոպտելու մեջ, ընդ որում` նա երկու անգամ հարձակվել է նույն բաժանմունքի վրա։ Տեղեկությունը հայտնում է իսպանական ոստիկանությունը:

«Դեմքը դիմակով փակած և կարմիր ձեռնոցներով տղամարդը հունվարի 12-ին հարձակվել է Մադրիդի Չամբերի շրջանում գտնվող բանկի բաժանմունքի վրա և սպառնացել մաչետեով»,– ասվում է Ազգային ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կողոպուտից հետո նա փախել է՝ գլխարկն ու դիմակը թաքցնելով տոպրակի մեջ։
Զինված հարձակում «Երևան մոլում». կողոպտիչը եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով
Մեկ շաբաթ անց տղամարդը նույն ժամին, նույն դիմակով, գլխարկով և ձեռնոցներով կրկին հարձակվել է բաժանմունքի վրա, որտեղ աշխատել է նույն աշխատակցուհին: Գումարը վերցնելուց հետո կրկին փախել է։
Վկան դիմել է ոստիկանություն։ Տղամարդը մի քանի րոպե անց ձերբակալվել է մետրոյում։
Կողոպուտ «հայկական ձևով». նախ ՃՏՊ են «սարքել», հետո մեքենայից գողացել 54 000 դոլար