Կոտայքում ձյուն է, որոշ ավտոճանապարհներին` մերկասառույց

Ճանապարհ. Արխիվային լուսանկար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Այս ճանապարհով երթևեկելիս վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում ներկա պահին ձյուն է տեղում։

Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։