Կորոնովիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր․ Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն այցելել էր Եռաբլուր․ նա կարծում է, որ առողջական որևէ խնդիր չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնի։ Եռաբլուրում նա այս մասին ասաց լրագրողներին։
Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ԶՈւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ կորոնավիրուսով են վարակվել։ Օրերս նրանք բոլորով ներկա են եղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին։

«Կորոնովիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չունեմ»,-ասաց Պապիկյանը։

Հայտնել էինք նաև, որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, քանի որ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից երեկ` հունվարի 27–ին հայտնել էին, որ ՀՀ պաշտպանության նախաար Սուրեն Պապիկյանն աշխատավայրում է։ Նա իրեն լավ է զգում, բայց պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել։