«Ես արժանի չեմ, հա՞»․ Լավրովը կատակել է ամերիկյան պատժամիջոցների թեմայով

Սերգեյ Լավրով
Սերգեյ Լավրովին զարմացրել է իր դեմ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների մասին հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններն ու դրանց կիրառումը համարժեք կլինեն հարաբերությունների խզմանը, և Վաշինգտոնում դա հասկանում են։ Այս մասին Sputnik, «Эхо Москвы», «Говорит Москва» և «Комсомольская правда» ռադիոկայաններին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Չեմ կարծում, թե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը բխում է որևէ մեկի շահերից»,-նշել է նա։

Պատասխանելով անձամբ իր նկատմամբ պատժամիջոցների մասին հարցին, նա կատակել է․ «Ձեր կարծիքով ես արժանի չեմ, հա՞»։
Եթե Ռուսաստանի փորձերն արդյունք չտան և բանականության ձայնը լսելի չլինի, հարկադրված կլինենք միջոցներ ձեռնարկել, նշել է Լավրովը։
Եթե ՌԴ-ից է կախված, ապա պատերազմ չի լինի. Սերգեյ Լավրով
Լավրովը բռիություն է անվանել ԱՄՆ-ի սպառնալիքները, թե ՌԴ դեսպան Անտոնովին կստիպեն լքել Վաշինգտոնը, եթե Մոսկվան վիզաներ չտրամադրի Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանության թիկնապահներին։
Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան նոր հանդիպումը կկայանա մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում։