ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik.Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատ հեռախոսային կայանի շենքում այսօր հրդեհ է բռնկվել։ ԱԻն պաշտոնական կայքը հայտնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 15։26-ին։
Դեպքի վայր մեկնած հրշեջ–փրկարարները ժամը 17։41-ին մարել են հրդեհը։
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով ավտոմատ կայանում այրվել է 500 հեռակառավարման վահանակ, 100–ից ավելի թվային սարքեր ու այլ գույք։
Արաբկիրի բաժանորդների հեռախոսակապի խափանման մասին տեղեկություններ ներկա պահին չկան։