Եկատերինբուրգի մերձակայքում հին արկի պայթյունից մեկ մարդ է զոհվել, 6-ը տուժել են

Արկը հայտնաբերվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ, հասցվել է ոչնչացման վայր, սակայն բեռնաթափման պահին պայթել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Պատերազմի տարիների արկը պայթել է Եկատերինբուրգի մերձակայքում գտնվող Ռեժ քաղաքում, կան տուժածներ և մեկ զոհ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Արկը հայտնաբերվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Պայթյունի հետևանքով 6 մարդ տուժել է, նրանք հոսպիտալացվել են, ևս մեկը զոհվել է։
Տեղեկությունների համաձայն` մասնագետները հասցրել են դուրս բերել արկը ոչնչացման համար նախատեսված ձեռնարկություն։ Այնտեղ այն հատուկ ավտոմեքենայից բեռնաթափելուց անմիջապես հետո պայթել է։ Բոլոր տուժածները գործարանի աշխատակիցներ են։