Ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին կալանավորվել է Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով

Կալանավորված անձը ռուսերենին չի տիրապետում և մի շարք խրոնիկ հիվանդություններ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ամերիկայի քաղաքացի Անդրե Խաչատուրյանը կալանավորվել է Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով, նա պահվում է №7 մեկուսարանում, ՌԻԱ Նովոստիին է ասել Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կիմը։
Խաչատուրյանի խոսքով` նա ԱՄՆ–ից Հայաստան էր մեկնում, 2021 թվականի դեկտեմբերի 26-ին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում, նրա մոտ հայտնաբերել են GLOK-17 ատրճանակ և փամփուշտներ։

«Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել զենքի մաքսանենգության մասին հոդվածով (ՔՕ 226.1-րդ հոդվածի 1 մաս)։ Մեղքը նա չի ընդունում, ասում է, որ նախկինում անվտանգությամբ զբաղվող ընկերության աշխատակից է եղել և զենքի ամերիկյան թույլտվություն է ունեցել», – ասել է զրուցակիցը։

Կիմը հավելել է, որ Խաչատուրյանը դժվարությամբ է հաղորդակցվում անձնակազմի և բանտախցի «ընկերների» հետ, քանի որ միայն անգլերեն և հայերեն է խոսում։
Քանի որ բարեկամների փոխանցած դեղորայքը նա չի ստացել, իսկ առողջական վիճակը մտավախություն է առաջացնում, մեկուսարանի ադմինիստրացիային խորհուրդ է տրվել նրան ուղարկել №20 քաղաքային կլինիկական հիվանդանոց, ուր տեղափոխում են Մոսկվայի մեկուսարանի բանտարկյալներին։