Անտուն կատուն բնակություն է հաստատել Սպիտակ տանը. Բայդենի կատվի նախընտրական թռիչքը

Առաջին կատուն Սպիտակ տանը բնակություն է հաստատել նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք։
Sputnik
1 / 8

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և առաջին տիկին Ջիլ Բայդենի նոր կատուն՝ Ուիլլոուն շրջում է Սպիտակ տան սրահներում

2 / 8

Սպիտակ տան լուսամուտագոգերից մեկի վրա

3 / 8

Ուիլլոուն Սպիտակ տան պատուհանից նայում է Տրումենի պատշգամբին

4 / 8

Առաջին տիկինը ոչ միայն որդեգրեց նրան, այլև կոչեց Ուիլլոու` ի պատիվ իր ծննդավայր Ուիլլոու-Գրովի

5 / 8

Ուիլլոուն ուսումնասիրելու շատ բան ունի Սպիտակ տանը

6 / 8

Սպիտակ տան նոր բնակիչը

7 / 8

Ուիլլոուն Սպիտակ տան սրահներից մեկում

8 / 8

Զբոսանքը հաջող անցավ. հանգիստ՝ Սպիտակ տան բազմոցներից մեկի վրա

ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի սև կատվից՝ Ինդիայից հետո ԱՄՆ նախագահները Սպիտակ տանը միայն շներ են պահել։ Կատվից բացի, Բայդենն այժմ երկու գերմանական հովվաշուն ունի։
Ուիլոուն Արևմտյան Փենսիլվանիայի ֆերմայից է: 2020 թվականին նա մեծ տպավորություն էր թողել Բայդենի կնոջ վրա՝ նախընտրական ճանապարհորդության ժամանակ «թռնելով բեմ» ու ընդհատելով ապագա առաջին տիկնոջ ելույթը։ Արդյունքում Ջիլը ոչ միայն որդեգրեց նրան, այլև կոչեց Ուիլլոու` ի պատիվ այն վայրի, որտեղ ինքը մեծացել էր։
Սպիտակ տանը ընտանի կենդանիներ պահելու ավանդույթն առաջին անգամ ներդրել է Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ Նա կենդանասեր էր ու նույնիսկ «ամերիկյան աղվեսների հայր» մականուն էր ստացել։ Վաշինգտոնը տարբեր ցեղատեսակների շներ էր պահում:
Չորրորդ նախագահի 3 տարին ու 9 ամիսը՝ լուսանկարներով
Ֆրանկլին Ռուզվելտն իր նախագահության տարիներին Ֆալա անունով շուն ուներ: Շոտլանդական տերիերը միակ նախագահական ընտանի կենդանին էր, որն արժանացել է նախագահական հուշարձանի վրա պատկերված լինելու պատվին:
Քենեդու նախագահության օրոք, բացի շներից, Սպիտակ տանը ապրել են բադի ձագեր, գերմանամկներ, նապաստակներ և նույնիսկ պոնիներ։ Առաջին կատուն Սպիտակ տանը բնակություն է հաստատել նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք։ Նա նաև մի քանի ձի ու բազմաթիվ շներ էր պահում։
Sputnik Արմենիայի ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե ինչպես է Ուիլլոուն ընտելացել ԱՄՆ նախագահական նստավայրում։