Ովքեր են արժեթղթերի իրական սեփականատերերը. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք կունենա ճշտել

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ (20 հունվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Կառավարությունն այսօրվա նիստում միաձայն հավանություն տվեց նախարարության առաջարկած նախագծին։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին իրավունք վերապահել անարգել ծանոթանալ Կենտրոնական դեպոզիտարիայի հաճախորդների բացած արժեթղթերի հաշիվների ցանկին, յուրաքանչյուր հաշվի տեսակին, ինչպես նաև բաժնետոմսերի և բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ցանկացած տեղեկության։
Ընդ որում` խոսքը ոչ միայն հայաստանյան, այլև օտարերկրյա սեփականատերերի մասին է։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ ԱՆ–ի պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեի լիիրավ գործունեության ապահովման հրամայականով։

Կառավարությունն այսօրվա նիստում միաձայն հավանություն տվեց նախարարության առաջարկած նախագծին։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի դատին։