Ողբերգական դեպք Ապարանում. ամուսիններին իրենց տան մեջ մահացած են հայտնաբերել

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ապարանում այսօր` հունվարի 27–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. տանը մահացած են գտել ամուսինների։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Այսօր, ժամը 17։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին»,–գրում է կայքը։

Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։
Գեղարքունիքում շմոլ գազի արտահոսքի հետևանքով 6 երեխա և 2 մեծահասակ հոսպիտալացվել են
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկանությունն ու քննչակաան վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։