Ուկրաինայում ժամկետային զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա. տեսանյութ

Հանցագործին արդեն հայտնաբերել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Դնեպրում (նախկինում` Դնեպրոպետրովսկ) Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը կրակ է բացել պահակախմբի ուղղությամբ. 5 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավոր են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 3:40–ին (Մոսկվայի ժամանակով` ժամը 4:40–ին) «Յուժմաշ» հարավային մեքենաշինական գործարանի տարածքում։

«Ուկրաինայի ազգային գվարդիայի ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված Արտեմի Յուրիի Ռյաբչուկը զենքի տրամադրման ժամանակ չպարզված պատճառներով Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է Ազգային գվարդիայի պահակային զորախմբի վրա, որից հետո փախուստի է դիմել զենքով», – ասվում է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ազգային ոստիկանությունից նշել են, որ զոհվածների թվում 4 զինծառայող և 1 քաղաքացիական անձ կա։ Համացանցում հայտնվել է գնդակոծման տեսանյութը։
Ազգային գվարդիայի մամուլի պատասխանատու Ռուսլան Մուզիչուկը պատմել է, որ կրակողը նախորդ տարվա աշնանն է ծառայության անցել Ազգային ոստիկանությունում։
Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա
Կրակող անձը ձերբակալվել է, գողացված ինքնաձիգը նրա մոտ է եղել։
«Տեղի ունեցածի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։ Զորամասում ծառայողական քննություն է սկսվել։ Զորամասի հրամանատարության ներկայացուցիչները կաջակցեն քննությանը։ Վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն է ցուցաբերվում», – ասել են Ազգային գվարդիայում։
Հարուցվել է քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությոամբ կզբաղվեն ռազմական դատախազության և հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչները։
Հանցագործության մոտիվները դեռ հայտնի չեն։