ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, որով դադարեցվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի լիազորությունները։ Տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։
«Դավիթ Կարապետյանի լիազորությունները համարել դադարած 2022 թվականի հունվարի 25-ից»,– նշված է որոշման տեքստում:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Թումանյանի վրա:
Հիշեցնենք` Դավիթ Կարապետյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Հայկ Մարության որոշմամբ։