Պեսկովն ասել է` Պուտինը որ դեպքում կայցելի Թուրքիա

Էրդողանն ու Պուտինը
Ռուսաստանի նախագահը երախտագիտությամբ է ընդունել Էրդողանի հրավերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու ժամանակացույցը։ Տեղեկությունը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահին հրավիրել է Թուրքիա, սպասում է Կրեմլի պատասխանին։

«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը լրագրողներին:

Նա նշել է, որ որոշակի դադար է ստեղծվել և՛ միջկառավարական հանձնաժողովի, և՛ երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում ( բարձրագույն մարմինը գլխավորում են երկու նախագահները): Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։
«Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը»,– նշել է Պեսկովը:
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու:
Էրդողանը հունվարի 20-ին հայտարարել է, որ փետրվարի սկզբին կայցելի Ուկրաինա: