Նախագահն իրեն լավ է զգում. Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի նախագահը թեստ է հանձնել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Թեստը բացասական է, նախագահն իրեն լավ է զգում, աշխատանքը նորմալ ռեժիմով շարունակում է, ամեն ինչ բնականոն ընթանում է։ Այս ընթացքում Արայիկ Հարությունյանը չի մեկուսացել, ուղղակի որոշակի սահմանափակումներ եղան, երբ իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով»,- նշեց Ավանեսյանը:

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին. Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը վերաբերող խորհրդակցություն էին անցկացրել: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից էլ հունվարի 26-ին հայտնել էին, որ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, և այն դրական է եղել։
Լուսինե Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ Արցախում ինչպես ամեն օր, այժմ էլ պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները։