Մերկասառույց է ու ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Ձնահավաք մեքենա. Արխիվային լուսանկար
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. «ՀՀ ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այսօր՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, քանի որ ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սպիտակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Կողաշրջված, ծառին բախված մեքենաներ. Սևան–Երևան ճանապարհին 20–ից ավելի մեքենա է վթարվել
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: