Հունվարի 28-ին զինծառայողները կարող են անվճար այցելել Գառնու տաճար կամ էլ Լոռու բերդ

Բանակի օրը մի շարք պատմամշակութային կենտրոններ որոշել են անակնկալ մատուցել զինվորներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Վաղը, ՀՀ բանակի հիմնադրման 30-ամյակի օրը, պատմամշակութային մի շարք վայրեր զինվորականների մուտքն անվճար կլինի։ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև՝ «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց մուտքը ՀՀ ԶՈւ ծառայողների համար անվճար կլինի։
Հունվարի 28-ին վերոհիշյալ պատմամշակութային վայրերը բաց կլինեն այցելուների համար առավոտյան 10։00-18։00-ն։
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին նույնպես հայտնել էր՝ հունվարի 28-ին զինվորների, ենթասպայական, սպայական և բարձրաստիճան զինվորականների և/կամ իրենց ընտանիքների համար այգի մուտքն անվճար կլինի։