ՀՀ-ի անվտանգային ճարտարապետության գործում ՌԴ–ն առանցքային կարևորություն ունի. Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյան. Արխիվային լուսանկար
Էդուարդ Աղաջանյանի խոսքով` 44–օրյա պատերազմից հետո Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, հատկապես ռազմական ոլորտում։ Լրագրողների հետ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը։
Նա չհամաձայնեց լրագրողի հետ, որը պնդում էր, որ պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա մեծացել է։ Նրա խոսքով՝ երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է՝ հաշվի առնելով ազգային շահերը։

«Պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության գործում Ռուսաստանն ունի առանցքային կարևորություն և մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել համագործակցությունը և էլ ավելի խորացնել մասնավորապես ռազմակամ ոլորտում»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը։

Նշենք, որ հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։
Հունվարի 25-ի Հավաքականանվտանգության պայմանագրիկազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ գոյություն ունեն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր։