ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է, գրում է «Լուրերը»։
ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։