ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Անկարայում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի հետ հարաբերություններում ձեռնարկվելիք քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդում կարևորվել է Հարավային Կովկասում ստեղծված համագործակցության մեխանիզմների կատարելագործումը` կողմերի, առաջին հերթին` Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերի միջոցով: