Ուսումնասիրվելու և պարզվելու է՝ ՃՏՊ-ների պատճառը ճանապարհի վատ սպասարկո՞ւմն է եղել. ՏԿԵՆ

Ճանապարհ․ Սյունիք. Արխիվային լուսանկար
Սանոսյանն ընդգծել է, որ եղանակային ամենաբարդ պայմաններում ևս սպասարկող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապահովելու ճանապարհների պատշաճ սպասարկումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ուսումնասիրվելու և պարզվելու է՝ արդյո՞ք ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը ճանապարհի վատ սպասարկումն է եղել, թե ոչ։ Այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։
Այսօր ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային և ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ:

«Ճանապարհների վատ սպասարկումը կարող է պատճառ հանդիսանալ և նպաստել ճանապարհատրանսպորտային պատահարների աճին»,-ասել է Ղալեչյանը։

Նշվել է նաև աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և վերահսկողության նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը։
Սանոսյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս ոլորտում առաջնահերթ նպատակը ճանապարհների պահպանման և կառավարման զարգացած համակարգի ներդնումն է: Նախարարն ասել է նաև, որ եղանակային ամենաբարդ պայմաններում ևս սպասարկող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ապահովելու ճանապարհների պատշաճ սպասարկումը։
Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար
Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը «Կառուցենք Հայաստանը նորովի» հեշթեգով պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, որոնք վկայում են Հայաստանում մեծածավալ ճանապարհային շինարարության մասին։