ՌԴ դեսպանը հայտարարել է, որ Պետդեպը բարձրացնում է իր հեռանալու հարցը

Անատոլի Անտոնով
Չորս տարվա ընթացքում ավելի քան 120 դիվանագետներ և դեսպանատան աշխատակիցներ են արտաքսվել ԱՄՆ-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը բարձրացրել է Վաշինգտոնից իր հեռանալու հարցը, եթե Ռուսաստանը Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի թիկնապահներին մուտքի արտոնագիր չտրամադրի:

«Պետդեպարտամենտում տեղի ունեցած վերջին հանդիպումների ժամանակ մեր աշխատակիցներին հստակ ասվել է, որ Ռուսաստանի դեսպանը ստիպված կլինի ԱՄՆ–ից հեռանալ մինչև ապրիլ, եթե մենք չկատարենք Մոսկվայում ԱՄՆ դեսպանի թիկնապահներին վիզա տրամադրելու հարցում ԱՄՆ-ի մի շարք պայմանները», - ասել է Անտոնովը լրագրողներին։

Նա նշել է, որ դեսպանատնից օրերս մեկնել է դիվանագետների հերթական խումբը։
«Մեր ընկերները ստիպված են եղել հեռանալ ԱՄՆ-ից։ Իմ այստեղ գտնվելու ընթացքում ավելի քան 120 դիվանագետներ և աշխատակիցներ են արտաքսվել ԱՄՆ-ից, իսկ ընտանիքների հետ միասին՝ մոտ 300 մարդ։ Եվ սա` չորս տարվա ընթացքում»,–ասել է դեսպանը։
Նրա խոսքով` ամենասարսափելին այն է, որ այդ բացասական միտումը չի փոխվում։
ԱՄՆ–ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության վերաբերյալ առաջարկների պատասխանը