ՊՆ–ում քննարկել են զինված ուժերում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Կոլեգիայի նիստ` ՀՀ ՊՆ–ում
Պապիկյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել ընթացիկ տարվա ծրագրային առաջնահերթությունները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Ինչպես հայտնում են ՊՆ–ից` Պապիկյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել արձանագրված թերությունների ու բացթողումների վրա, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվել ողջամիտ ժամկետներում դրանք շտկելու և զեկուցելու վերաբերյալ։
Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի ընթացքում գերատեսչական պարգևների են արժանացել զինված ուժերի առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները։
Պարգևատրման արարաողություն ՊՆ–ում