Նոր գույներ և ձևեր, կիսամերկ աղջիկներ, բեմում մնացած կոշիկ․ Փարիզի նորաձևության թեժ շաբաթը

Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթանում է 2022 թվականի գարուն-ամառ բարձր նորաձևության շաբաթը: Հայտնի դիզայներները ցուցադրում են նոր, հետհամաճարակային նորաձևության իրենց տարբերակները:
Sputnik
1 / 14

Դիզայներ Ստեֆան Ռոլանի գարուն / ամառ 2022 հավաքածուի ցուցադրությունը Փարիզում

2 / 14

Շառլոտա Կազիրագին Chanel-ի զգեստով գարուն / ամառ 2022 հավաքածուի ցուցադրությունը Փարիզում

6 / 14

Դիզայներ Ստեֆան Ռոլանդը և մոդել Նիվես Ալվարեսը։

8 / 14

Մոդելը ներկայացնում է դիզայներ Ստեֆան Ռոլանի ստեղծագործությունը բարձր նորաձևության գարուն/ամառ 2022 հավաքածուի ցուցադրության ժամանակ։

9 / 14

Մոդելը ներկայացնում է դիզայներ Վիրջինի Վիարդի ստեղծագործությունը։

10 / 14

Դիզայներ Վիրջինի Վիարդի ստեղծագործությունները Chanel նորաձեւության տան համար։

12 / 14

Chanel-ի գարուն-ամառ 2022 Haute Couture նորաձևության հավաքածուի ցուցադրությունը։

Փարիզի նորաձևության շաբաթն այս տարի առցանց չէ։ Այն սովորականի պես ներկայացվում է դահլիճում, հանդիսատեսի ներկայությամբ։ Դրան մասնակցում են համաշխարհային 15 առաջատար ապրանքանիշներ։
Սա գրեթե կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս օրերին գարուն-ամառ հավաքածուները ներկայացնում են Chanel-ը, Jean Paul Gaultier-ը, Alexandre Vauthier-ն, Elie Saab-ը, Fendi-ն և այլք։
Փարիզի ցուցադրությունն աշխարհի չորս կարևորագույն նորաձևության շաբաթների եզրափակիչն է (Նյու Յորք, Լոնդոն, Միլան): Փարիզի նորաձևության շաբաթը միշտ փակում է սեզոնը և համարվում է ամենահեղինակավորը նորաձևության ոլորտում։ Միջոցառումն անցկացվում է վեց ամիսը մեկ։
Ցուցադրությունը մեկնարկել է հունվարի 24-ին և կտևի մինչև հունվարի 27-ը։