ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ընտրյալի` 22-ամյա Անիտա Այվազյանի հետ։
Զույգն իր հանգիստն է վայելում Իսպանիայում։ «Մի օր Դոնոստիայում»,– գրել է Արոնյանը։
Հավելենք, որ Դոնոստիան կամ Սան Սեբաստիանը ծովափնյա քաղաք է Իսպանիայում՝ Բասկերի երկրում։
Արոնյանի էջի հետևորդները մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։
«Շատ սիրուն եք», «հրաշք զույգ», «համահունչ եք»,–գրել են նրանք։
Հիշեցնենք` 2020թ–ին շախմատիստի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։ Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։