Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»:
Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ, հայտնում է Roma Press-ը՝ հղումով անելով La Repubblica-ին։
Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, ու դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից է։
«Գերազանց խաղաց». Ժոզե Մոուրինյոն գովել է Հենրիխ Մխիթարյանին
Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։