Երևանի կենդանաբանական այգու մուտքը 1 օր անվճար կլինի զինվորականների համար

Զինծառայողներ
Այգի անվճար մուտք գործելու համար անհրաժեշտ է փաստաթուղթ ներկայացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Երևանի կենդանաբանական այգին որոշել է անակնկալ մատուցել զինվորներին և նրանց ընտանիքներին։ Այգու Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ այդ օրը նրանց համար մուտքն անվճար կլինի։

«Հայոց բանակի օրը Երևանի կենդանաբանական այգին իր դռները կբացի զինվորների, ենթասպայական, սպայական և բարձրաստիճան զինվորականների և/կամ իրենց ընտանիքների առաջ՝ համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այգի անվճար մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան սպայական վկայական կամ զինվորական գրքույկ կամ էլ դրանց պատճենները։
Այգին բաց կլինի ժամը 10:00- 18:00-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կլրանա հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։