Ե՞րբ կորոնավիրուսը կդառնա սեզոնային. Օնիշչենկոն մանրամասներ է հայտնում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն կարծում է, որ պատվաստումները 70%–ով պաշտպանում են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Կորոնավիրուսային վարակը կարող է սեզոնային դառնալ, եթե պատվաստված մարդկանց թիվը աճի: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն:
Նա կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարի միակ գործուն միջոցը համարում է զանգվածային պատվաստումը:
Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը
«Շտամի դեմ բոլոր պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ լինել , այդ թվում՝ «Սպուտնիկ V»-ն, «Սպուտնիկ Լայթը» և «ԿովիՎակը»: Նրանք նոր շտամից 70%–ով պաշտպանում են։ Կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեռք բերելու երկու տարբերակ կա՝ հիվանդանալ կամ պատվաստվել»,- ասել է Օնիշչենկոն։
Ըստ նրա՝ պատվաստումների տեմպերը պետք է լինեն ավելի ակտիվ։ Ներկայումս Ռուսաստանում պատվաստված է մոտ 76 մլն մարդ (51,9%), ինչը անբավարար ցուցանիշ է։ Չինաստանում պատվաստված է մարդկանց 89%-ը, Հնդկաստանում՝ 67%-ը, իսկ ԱՄՆ-ում՝ 75%-ը։
Ի տարբերություն կորոնավիրուսի այլ շտամերի`«Օմիկրոնն» ավելի շուտ ախտահարում է վերին շնչուղիները և ավելի քիչ է անցնում դեպի թոքեր։ Հիվանդության բարդացումից կարող են մահանել 60 տարեկանից բարձր մարդիկ:
Նրա խոսքով` հիվանդության բարդացումից կարող են առաջանալ քրոնիկ հիվանդություններ, արյան հետ կապված խնդիրներ։
Նազալային պատվաստանյութը կարող է պաշտպանել «Օմիկրոնի» ծանր ձևերից. Գինցբուրգ
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը հիվանդության ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Ավելի շատ են վարակվում երեխաները։
Օնիշչենկոն նշել է, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, թեև տեսականորեն հնարավոր է վարակվել մակերեսների հետ շփումից։
Օնիշչենկոն Հայաստանում կիրառվող վերջին սահմանափակումները դրական, իսկ QR կոդը՝ լավ տեխնոլոգիա է համարում։