Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին ԵԱՏՄ-ի հարցում. Գրիգորյանը` Զոհուրիին

ՀՀ փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում համագործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում: Այս մասին վստահեցրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է փոխվարչապետի մոտ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները։
Հաղորդագրության համաձայն` զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր:
Դիտարկում ենք իրանական դեղորայքը հայկական շուկայում ներառելու հնարավորությունը. Ավանեսյան
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին: