Արարատ Միրզոյանը նոր տեղակալ ունի

ՄՆացական Սաֆարյան
Նոր փոխնախարարը զբաղեցրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի նոր փոխնախարար է նշանակվել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

Մնացականյանը մինչ այս իրականացնում էր ՀՀ կառավարության ծրագրով սահմանված՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների հետ հարաբերությունների հաստատման, ընդլայնման և զարգացման ուղղությամբ արտաքին քաղաքականության վարման աշխատանքները, ինչպես նաև համակարգում էր համագործակցությունը տարածաշրջանային բազմակողմ կառույցների հետ՝ ըստ անհրաժեշտության: