Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի տունը և քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել (25 հունվարի, 2022թ)․ Երևան
Քաղավիացիայի կոմիտեն դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան տղաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44–օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում։ Տեղեկությունը զետեղված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի (Զինվորի տան) Facebook-ի էջում։

«Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր ստորագրեցին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:
Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր: Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն:
Հավատալու և չհուսալքվելու պատգամներ. Էդգար Գյանջումյանն այցելել է Զինվորի տուն