Նազալային պատվաստանյութը կարող է պաշտպանել «Օմիկրոնի» ծանր ձևերից. Գինցբուրգ

Գամալեայի անվան կենտրոնի կողմից COVID-19-ի դեմ մշակվող նազալային պատվաստանյութը բաղկացած կլինի երկու բաղադրիչից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Նազալային պատվաստանյութը թույլ կտա մարդկանց պաշտպանել ոչ միայն «Օմիկրոն» շտամի ծանր ձևերից, այլև կորոնավիրուսով վարակվելուց: Տեղեկությունը հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Անկասկած, մեր տեսանկյունից` նազալային պատվաստանյութի զանգվածային կիրառման հնարավորությունը թույլ կտա մարդկանց պաշտպանել ոչ միայն «Օմիկրոնի» ծանր ձևերից, այլև վարակվելու հնարավորությունից», - ասել է Գինցբուրգը «Ռոսիա 24»- ի եթերում:

Նրա խոսքով՝ նազալային պատվաստանյութի կլինիկական հետազոտություններն արդեն սկսվել են։
Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել էր, որ կենտրոնի կողմից մշակվող՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը երկու բաղադրիչ կունենա։ Սակայն որպես խթանիչ դրա կիրառման դեպքում մեկ բաղադրիչը բավարար կլինի: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութը Ռուսաստանում հասանելի կլինի 3-4 ամսից։
Բժիշկն ասել է` ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը
Բժիշկ-կենսաֆիզիկոս Նելլի Սոսեդովան, պարզաբանելով կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութի գործողության սկզբունքը, նշել է, որ դեղամիջոցը քթի լորձաթաղանթի վրա տեղական իմունիտետ կձևավորի: