Կառուցվում է Մարտակերտ–Ճանկաթաղ–Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

Դեպի Ստեփանակերտ ճանապարհը. Արխիվային լուսանկար
Հիմնանորոգվում են նաև մի շարք համայնքներ մայրուղուն կապող ճանապարհները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արցախումվերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը` հավելելով, որ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածնքերի վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:
«Կառուցվում է Մարտակերտ–Ճանկաթաղ–Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին: Բացի այդ, հիմնանորոգվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ համայնքները մայրուղուն կապող ճանապարհները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել
Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների`Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր հնարավորությունների ուղիով:
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը միացել է արցախցի Աշոտի` Մարտունիում տեխնոդպրոցի նախագծին
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հետպատերազմական ժամանակահատվածում հաջողվել է լուծել ամենակարևորը՝ հոսանքի խնդիրը: Հարությունյանի խոսքով՝ շատ հավակնոտ ծրագրեր են սկսել. կառուցվում է արդեն Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաև այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: