ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի– Sputnik. Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթղթերի կեղծմամբ զբաղվող խմբավորում են վնասազերծել։ Այս մասին հայտնել է Ազգային ոստիկանությունը։
Խմբավորման առաջնորդները հաստատվել են Ֆրանսիայում, իսկ գնորդները եղել են ԵՄ տարբեր երկրների քաղաքացիներ։
Ձերբակալվել է 7 մարդ՝ վեցը Մադրիդում և մեկը Բարսելոնայում։ Ընդհանուր առմամբ, խմբավորման մասնակիցները պատվաստման ազգային բազա են մտցրել 1600 հոգու տվյալ, նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալները կաշառել են բուժանձնակազմին։ Ստուգվում է նաև տվյալների բազայի մուտքի բանալին գողանալու տարբերակը։
Հաճախորդներին խմբավորումը հայտնաբերել է մեսենջերներում` պատվաստման հակառակորդների խմբի միջոցով՝ նրանց առաջարկելով ինչպես կեղծ ՊՇՌ-թեստեր, այնպես էլ կեղծ COVID-անձնագրեր: Կեղծ թեստը վաճառվել է 50 եվրոյով, իսկ անձնագիրը տրվել է պատվաստման 2 կամ 3 չափաբաժնի մասին նշումներով` 200-ից (կեղծ փաստաթուղթ ստանալու համար) մինչև 1000 եվրո (ռեգիստրում ընդգրկվելու համար):