ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գոյություն ունեն ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով զինելու ամբողջական ծրագրեր։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակասաց Հավաքականանվտանգության պայմանագրիկազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Բորդյուժան հիշեցրեց, որ հայկական բանակի զինանոցում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի շատ տեսակներ Ռուսաստանից են ստացվել՝ որպես անհատույց օգնություն: Կամ էլ դրանք գնվել են ներռուսաստանյան արտոնյալ գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով։
Ինչպես հայտնի է, դեռևս 2021 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ պետությունների ղեկավարները հաստատել էին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով հագեցնելու ծրագիրը։
Բորդյուժայի կարծիքով` ծրագրի էությունն այն է, որ կազմակերպության պետությունները համաժամանակյա կերպով ապահովեն իրենցզինված ուժերն ու մյուս ուժային կառույցները նույնատիպ սպառազինությամբ, միևնույն մակարդակի համակարգերով: ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրեց, որ այդ գնումն իրականացվում է արտոնյալ գներով. ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներին զենքի վաճառքի արտոնյալ կարգի մասին համաձայնագիր գոյություն ունի։ Եվ Ռուսաստանը փաստաթղթի շրջանակներում իր դաշնակիցներին ամենաժամանակակից զինատեսակները վաճառում է ներքին գներով։