ՀՀ նախագահի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Դեռ 2021 թվականի ապրիլին քրեական գործ է հարուցվել նախագահի քաղաքացիության հետ կապված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ «Հետքի» հրապարակումն ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Տեղեկացրեցին նաև, որ դեռ 2021 թվականի ապրիլին քրեական գործ է հարուցվել նախագահի քաղաքացիության հետ կապված։ ԱԱԾ-ին դատախազությունն առաջարկել է վերը նշված հրապարակումը քննել այդ քրգործի շրջանակում։
Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել այն գործընթացներից, որոնք կարող են սկսվել. Օհանյան
Երեկ «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել նախագահի պաշտոնից հունվարի 23-ին։