ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ելույթ է ունենալու առաջին եզրափակիչում։ Տեղեկությունը զետեղված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում։
Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 10-ին, իսկ երկրորդը` 12-ին։ Մրցութային եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 14-ին։
Առաջին կիսաեզրափակիչի օրը ելույթ են ունենալու Ալբանիան, Լատվիան, Շվեյցարիան, Սլովենիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Լիվտան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ռուսաստանը, Պորտուգալիան, Դանիան, Հայաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Իսլանդիան և Հունաստանը։
Երկրորդում` Ավստրալիան, Վրաստանը, Կիպրոսը, Սերբիան, Ֆինլանդիան, Ադրբեջանը, Սան Մարինոն, Իսրայելը, Մալթան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը, Բելգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Շվեդիան, Էստոնիան և Իռլանդիան։
Մրցույթը կայանալու է Իտալիայում` Թուրին քաղաքում։