Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է գալիս, Լանջիկում բուք է

Ապարան
Որոշ ճանապարհներ մերկասառույցով են պատվել։ ԱԻՆ–ը հորդորում է չմոռանալ ձմեռային անվադողերով երթևեկելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
«Դժվարությամբ, բայց հասցնում ենք». ինչ գանգատներով են մարդիկ դիմում շտապօգնությանը
Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Դժբախտ պատահար Երևանում. տղամարդն ընկել է շինհրապարակի փոսն ու մահացել