«Գերազանց խաղաց». Ժոզե Մոուրինյոն գովել է Հենրիխ Մխիթարյանին

Ժոզե Մոուրինյո
«Էմպոլի»-«Ռոմա» խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղ է ցուցադրել ու օգնել, որ թիմը հաղթի։ «Ռոմայի» գխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Էմպոլիի» հետ խաղից հետո գովել է Մխիթարյանին։
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հունվարի 23-ին 4։2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, գոլային փոխանցում կատարեց և փոխարինվեց 75-րդ րոպեին։ Ֆուտբոլիստները 4 գոլն էլ խփեցին առաջին խաղակեսում։

«Մենք խաղից առաջ կարողացանք վերլուծել մրցակցի խաղը և լավ խաղացինք։ Մխիթարյանը գերազանց խաղաց»,–ասել է մարզիչը։

Նշենք, որ խաղում «Ռոմայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ Այնուհետև աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան և իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն, որին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին, սակայն ավելին անել չկարողացան։ «Ռոման» պահպանեց հաղթական արդյունքը և 38 միավորով 6-րդ տեղում է։ «Էմպոլին» 12-րդն է (29 միավոր)։
Հենրիխ Մխիթարյանը 2 գոլային փոխանցում արեց, «Ռոման» դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի փետրվարի 5-ին՝ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում ընդունելով «Ջենոային»։
Վարազդատ Հարոյանն օգնեց, որ «Կադիսը» հաղթի «Լևանտեին»