ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Երևանյան լճում այսօր դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է այսօր ժամը 17։58-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները լճից դուրս են բերել տղամարդու դի։