Երևանի Սեբաստիայի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա. կա տուժած

Շտապօգբության մեքենա
Վարորդների և վիրավորի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 15:00-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Kia Optima, Hyundai, ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով Niva-ն գլխիվայր շրջվել է, իսկ 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Խոշոր վթար Երևանի քաղաքապետարանի մոտ․ կա 1 զոհ, 2 վիրավոր
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: