Ձյան պատճառով Հունաստանում ավելի քան 5000 մեքենա է արգելափակվել

Հունաստան
Սոցիալական ցանցերում ծաղրել են հունական իշխանություններին, իսկ «Ատտիկի օդոս»-ը («Ատտիկայի ճանապարհ») վերանվանել են «Արկտիկի օդոս»՝ «Արկտիկայի ճանապարհ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Առատ ձյան պատճառով Հունաստանի «Ատտիկի օդոս» ազգային ավտոճանապարհին ավելի քան հինգ հազար վարորդ է մնացել, շատերն արդեն 12 ժամ է` ձյան թակարդում են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության հարցերի նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իշխանությունները երեկ երեկոյան սկսել են մեքենաները դուրս բերել ձյան գերությունից։ Գործողությանը մասնակցում են հրդեհային ծառայությունը, ոստիկանության և զինված ուժերը, ինչպես նան կամավորները։
Սոցցանցերում շատերը քննադատում են իշխանությանը մարդկանց դուրս բերելու անկարողության համար։
Այս պահին Աթենքի ճանապարհները դատարկ են, հազվագյուտ ավտոմեքենաներ են անցնում։ Հունաստանում ձմեռային անվադողեր սովորաբար չեն օգտագործում, քանի որ երկրի տարածքի մեծ մասում ձյուն չկա։ Ձնահավաք տեխնիկա գրեթե չի երևում։
Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է գալիս, Լանջիկում բուք է