Դեբետի գյուղապետարանում բռնկված հրդեհի հետևանքով ողջ արխիվն այրվել է

Հրշեջ մեքենա. Արխիվային լուսանկար
Մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունվարի 22–ին, ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ։

Կայքի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը:
Կոտայքի մարզում վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է