Բայդենն ԱՄՆ–ի ռեկորդային գնաճը «մեծ ակտիվ» է անվանել

Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողին հայհոյելուց առաջ ուրախացել է բարձր գնաճով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ԱՄՆ–ում ռեկորդային 7 տոկոսի հասած գնաճը նախագահ Ջո Բայդենը մեծ ակտիվ է համարում։ Տեղեկությունը հայտնում է The Wall Street Journal–ը։
Fox News–ի լրագրող Փիթեր Դուսին Մրցակցության խորհրդի նիստից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահին հարցրել է, թե արդյոք նա դիտարկում է գնաճը որպես քաղաքական բեռ միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

«Դա մեծ ակտիվ է։ Ավելի մեծ գնաճ թող լինի», – պատասխանել է Բայդենը, որից հետո ԶԼՄ–ի ներկայացուցչին «հիմար շան որդի» է անվանել։

Վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ–ում ռեկորդային գնաճ է գրանցվել։ Միացյալ Նահանգներում թանկացել է անշարժ գույքը, անձնական տրանսպորտն ու սննդամթերքը։ Տեմպերն արագացել են կորոնավիրուսի համավարակի ֆոնին տնտեսության վերականգնման, Կոնգրեսի և Դաշնային պահուստային համակարգի կողմից միջոցների ներարկման, ինչպես նաև արտադրական մատակարարումների շղթայում առկա խախտումների հաշվին։
Ամերիկայի կենտրոնական բանկը, մարտից սկսած, ուզում է կանոնավոր կերպով բարձրացնել տոկոսադրույքները։ Դաշնային պահուստային համակարգի առջև խնդիր կդրվի բարձրացնել տոկոսադրույքները, բայց ռեցեսիա և գործազրկության աճ թույլ չտալ։
ԶԼՄ–ների տվյալներով` Բայդենը կզգա գնաճի քաղաքական հետևանքները. ընտրողները նախագահին և Դեմոկրատական կուսակցությանն են մեղադրում գների բարձրացման հարցում։ ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին։
Լեզվի սայթաքում. Բայդենը Հարիսին հերթական անգամ ԱՄՆ նախագահ է անվանել
«Հանկարծակիի բերեց»․ ԶԼՄ-ները բացահայտել են Պուտինի գաղտնի հնարքը Բայդենի հետ զրույցում