Արցախի ԿԳՄՍ նախարարությունը միացել է արցախցի Աշոտի` Մարտունիում տեխնոդպրոցի նախագծին

Մարտունու դպրոց. արխիվային լուսանկար
Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Արցախի կառավարությունը միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրելով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախագծի հեղինակը մաթեմատիկոս և ծրագրավորող Աշոտ Ավանեսյանն է, որը Ստեփանակերտում ուսման և Երևանում աշխատանքի երկար տարիներից հետո վերադարձել է հարազատ գյուղ և մշակել է տեխնոդպրոցի գաղափարը։ Գաղափարի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 68 մլն դրամ։

«Մարտունու տեխնոդպրոցը Մարտունի քաղաքի և ենթաշրջանի գյուղերի տեխնոլոգիական ապագան է։ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը սատար է կանգնում այս բացառիկ նախագծի իրականացմանը՝ կրկնապատկելով մինչև 14 միլիոն դրամ արված ցանկացած ներդրում։ Մարտունու տեխնոդպրոցը մեր կրթական հաղթաթուղթն է»,- ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նշենք, որ շարժական լաբորատորիաների հետ մեկտեղ ապագայում ստեղծվելու է մեծ տեխնոլոգիական դպրոց։ Շենքն ունենալու է 3 կահավորված սրահ, 1 ընդհանուր աշխատանքային սենյակ և սանհանգույց։ Նախագծի շրջանակում Հաղորտիի գյուղապետարանը տրամադրել է համայնքապետարանի շենքը։
Ստեփանակերտում առաջիկայում դրոնների լաբորատորիա կբացվի
Վերանորոգումից հետո այն կկարողանա ընդունել 100 երիտասարդի, իսկ նախագծի շահառուների թիվը կհասնի 280–ի։ Հետագա 5 տարվա ընթացքում պատրաստվելու է շուրջ 270 նոր ՏՏ մասնագետ, ինչը միայն աշխատավարձի տեսքով երկիր կբերի շուրջ 1 մլրդ դրամ, ինչպես նաև կսկսի գործել ավելի քան 10 ՏՏ ընկերություն։
Արցախում տեխնոդպրոցը կրթական նախագիծ է ՏՏ ոլորտում, որն իրականացվում է «Ես» կրթական հիմնադրամի կողմից։
Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. հայտնի է` երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան
«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնողներն ենTufenkian Foundation-ը, TheCrowdFundingFormula-ն, MerakiPal-ը, Global AM-ը, Techնոտուն-ը, Backbone-ը:
Հարթակի ստեղծմանն արդեն միացել են տարբեր կազմակերպություններ, որոնց թվում են Krisp-ը, gg-ն, 10Web-ը, Art Lunch-ը, UATE-ն, Ucraft-ը, Picsart-ը, Digitain-ը, Easy D'Marc-ը, COAF-ը, Onex-ը, AppearMe-ն, VPOS Testing-ը, BANA-ն, Zigzag-ը, Kantata-ն: