«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի

Էդգար Թորոսյան. Արխիվային լուսանկար
Նա 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրիասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:
«Արարատ-Արմենիայի» նորեկը դարձել է Հայաստանի պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
2020 թվականին ստացել է ՈւԵՖԱ-ի «Պրո» կարգի մարզչական արտոնագիր։
Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին հայտնի դարձավ «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի հրաժարականի մասին։