ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ»,– գրել է Հունանյանը Facebook–ում:
Աշխատանքային այցի շրջանակում Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: