ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում պաշտոնական այցի շրջանակներում այսօր` hունվարի 25-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Շենգենյան համաձայնություն» հուշարձան: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Միրզոյանն այնտեղ է գնացել Շենգեն համայնքի ղեկավար Միշել Գլոդենի և Շենգենի Եվրոպական կենտրոնի տնօրեն Մարտինա Կնեյպի ուղեկցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը նաև շրջայց է կատարել Շենգենի Եվրոպական կենտրոնում:
Հիշեցնենք, որ նախարարը Լյուքսեմբուրգ է մեկնել հունվարի 25-ին` 2 օրով։ Նա պետք է հանդիպումներ ունենար երկրի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ։
Այցի շրջանակում Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: