ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայտնի երգիչներ Անդրեն և Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) Լոս Անջելեսում կայացած միջոցառումներից մեկի ժամանակ միասին երգել են։ Անդրեն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել։
«Ինձ համար մեծ պատիվ է երգել մեկ բեմում լեգենդար Հարութ Փամբուկչյանի հետ»,– գրել է երգիչը։
Նրանք կատարում են հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն» երգը, որի խոսքերի հեղինակը Լևոն Միրիջանյանն է։